Հայաստանում Մեկնարկել է «StartUp Cup» բիզնես-մոդելի մրցույթը:Ստարտափների առաջնությունը նոր բիզնես-մոդելների մշակման միջազգային մրցույթ է, որը հիմնվում է նախաձեռնողական եւ տեղի ներուժի օգտագործման սկզբունքների վրա: Մրցույթին կարելի է ներկայացնել ցանկացած բիզնես-գաղափար: Մրցույթի ընթացքում մասնակից ձեռներեցներին կուսուցանեն, խորհրդատվություն կտրամադրեն և կուղղորդեն տեղի շուկային ծանոթ մասնագետները:
Հայաստանի ստարտափների առաջնության համակազմակերպիչն է Նորաստեղծ տեխնոլոգիական ձեռնարկությունների ասոցիացիան, նախաձեռնությանը աջակցում են Ձեռնարկատիրությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ Ձեռնարկատիրութան եւ կառավարման զարգացման կենտրոնը: