ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը օգոստոսի 21-ին` ժամը 11.00-ին, Վանաձորում` Լոռու մարզպետարանում, կանցկացնի աշխատանքային խորհրդակցություն, որին կմասնակցեն գյուղական համայնքների ղեկավարները և «Գլենդել Հիլզ» ընկերության ղեկավարությունը:
Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարության լրատվական ծառայությունը, օգոստոսի 18-ին բնակելի տների բաշխման հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում որոշ գյուղական համայնքների ղեկավարներ հարցեր են բարձրացրել՝ կապված վերոնշյալ ծրագրով իրականացվող բնակարանային շինարարության ընթացքի հետ, ինչից հետո Ս. Թադևոսյանը հանձնարարել էր առաջիկա շաբաթվա ընթացքում հանդիպում կազմակերպել համայնքի ղեկավարների և կառուցապատող ընկերության ղեկավարության հետ, որպեսզի բոլոր հարցերը պարզաբանվեն: