Եվրագոտու երկրների կառավարությունները նախապատրաստում են արտակարգ գործաղությունների ծրագիր, եթե Հունաստանը հրաժարվի համաեվրոպական արժույթից, BBC հաղորդել է Ֆինլյանդիայի ԱԳ նախարար Էրկկի Թուոմիոյան:
Ֆինլյանդիայի ԱԳ նախարարը ընդգծել է, որ դիտարկվում են բոլոր հնարավոր սցենարները, այդ թվում` միասնական արժույթից հրաժարվելը:
Նախօրեին Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասը հաղորդել է, որ միջազգային վարկատուները պահանջել են Հունաստանից խստացնել բյուջեի տնտեսման ծրագիրը: