20 օգոստոսի 2012 - 18:44 AMT
Ավելի քան 12 հազար քրիստոնյաներ առանց պարենի շրջափակված են սիրիական Հոմս նահանգում

Սիրիական Հոմս նահանգի Ռաբլա բնակավայրի ավելի քան 12 հազար քրիստոնյաներ արդեն 10 օր է շրջափակված են ապստամբների կողմից:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է լիբանանյան «Ալ-Մայդին» հեռուստաալիքը` հղելով սիրիական եկեղեցու աղբյուրին:

Ըստ աղբյուրի, բնակավյրում սպառվել է պարենմթերքը: Սակայն բնակչությունը չի կարողանում դուրս գալ բնակավայրի սահմաններից` վախենալով ռմբակոծման ենթարկվելուց: