Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արարատ լեռ ուխտագնացություն կատարած մի խումբ լեռնագնացների:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից, վերջիններս տեսանյութի միջոցով վարչապետին են ներկայացրել ուխտագնացությունից ստացած իրենց տպավորությունները:
Հանդիպման նախաձեռնող գրող, հրապարակախոս Զորի Բալայանը ողջունել է լեռնագնացների այդ քայլը՝ նշելով, որ յուրաքանչյուր հայի համար Արարատը ոչ միայն սրբազան լեռ է, այլև հայրենիք:
Ազգանվեր գործունեություն ծավալելու համար Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի շնորհակալա¬գրեր է հանձնել լեռնագնացներ Արամայիս Սեդրակյանին, Նվեր Ավետիսյանին, Աննա Մարտիկյանին, Կարեն Սահակյանին, Տիգրան Պողոսյանին, Արմեն Չիլինգարյանին, Զավեն Նազարյանին և Մարինե Վահրադյանին: