Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, մերժել է Սիվիլիթաս հիմնադրամի հայցը, որով պահանջվում էր վերացնել Ազգային անվտանգության ծառայության որոշումը, որի հիման վրա Սիվիլիթաս հիմնադրամի դեմ քրեական գործ էր հարուցվել:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Սիվիլիթաս հիմնադրամի լրատվական ծառայությունից, նիստը տեղի է ունեցել շաբաթ օրը` օգոստոսի 18-ին:
Ազգային անվտանգության ծառայության որոշումը վերացնելու դատական հայց ներկայացրել էր նաև Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանի ներկայացուցիչը, ինչը նույնպես մերժվել է: