20 օգոստոսի 2012 - 19:59 AMT
Աֆղանստանում ականառումբի պայթյունի արդյունքում զոհվել է երկրի նախագահի խորհրդականի ընտանիքը

Աֆղանստանի նախագահի խորհրդական Ամանուլլահ Խան Ձադրայի ընտանիքի 3 անդամներ զոհվել են երկուշաբթի օրը, երբ պաշտոնյայի ավտոմեքենաներից մեկը պայթել է ականառոումբի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով աֆղանական ԶԼՄ-ներին:

Միջադեպը տեղի է ունեցել Միլանդ բնակավայրի մերձակայքում` Գարդեզ քաղաքից ոչ հեռու, որը Աֆղանստանի արևելյան Պակտիա նահանգի վարչական կենտրոնն է:

Պայթյունի արդյունքում ինքը պաշտոնյան չի տուժել, սակայն նրա եղբայրը, հորեղբայրն ու եղբորորդին զոհվել են: