20 օգոստոսի 2012 - 19:27 AMT
«Բրիտանական ավիաուղիները» ոչ միայն Հայաստանում են դադարեցնում գործունեությունը

«Բրիտանական ավիաուղիները» ոչ միայն Հայաստանում է դադարեցնում գործունեությունը , այլ նաև տասնյակ այլ երկրներում :

Ինչպես PanARMENIAN.Net-ին փոխանցում են լավատեղյակ աղբյուրները, ընկերությունը ցածր եկամտաբերության պատճառով հրաժարվում է համագործակցել մի շարք երկրների հետ, որոնց թվում է նաև Հայաստանը: Հիշեցնենք, որ մինչ այս Երևան էին թռչում բրիտանական BMI ընկերության ինքնաթիռները: BMI «Բրիտանական ավիաուղիներին» է վաճառվել վերջերս: