Սիրիական բանակի ռազմական ուղղաթիռը երկուշաբթի օրը գնդակոծել է/b> Դամասկոսի Դարայա արվարձանը, ինչի արդյունքում զոհվել է առնվազն 12 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով Reuters գործակալությանը:
Դամասկոսում սիրիական օդուժի գործողությունների մասին պաշտոնական մեկնաբանություններ չեն տրվել:
Ընդդիմությունը բերում է սեփական տվյալները, որոնց համաձայն, սիրիական կառավարական բանակը օդային հարվածներ է հասցրել նաև մի շարք այլ շրջանների, որտեղ գործում է Սիրիայի ազատ բանակը:
Ինչպես պնդում են ականատեսները, ուղղաթիռները գնդակոծել են ինչպես հրթիռներով, այնպես էլ կրակ են բացել ինքնաձիգերով: