20 օգոստոսի 2012 - 21:01 AMT
20 տարվա ընթացքում անգլիացի ֆուտբոլիստների աշխատավարձն ավելացել է 1500 տոկոսով

Անգլիայի առաջատար ֆուտբոլիստների աշխատավարձերը վերջին 20 տարիների ընթացքում աճել են 1500 տոկոսով, մինչդեռ բրիտանացու միջին եկամուտն ավելացել է 186 տոկոսով: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղելով High Pay Centre ինստիտուտի հետազոտությանը:

Ակումբային եկամուտների մեծ մասը տրամադրվում է խաղացողների աշխատավարձերը վճարելուն. եթե 1997-ին բյուջեի 48 տոկոսն էր տրամադրվում բոնուսներին և դրույքներին, ապա այսօր այդ ցուցանիշը կազմում է 70 տոկոս:

2010-ին պրեմյեր լիգայի ընդհանուր պարտքը կազմում էր 3,5 մլրդ ֆունտ, իսկ ակումբների գրեթե կեսը «փաստացի սնանկներ են»: