22 օգոստոսի 2012 - 18:28 AMT
ՌԴ ՌԾՈւ չի լքի սիրիական Տարտուս նավահանգիստը և կգործի ըստ ավելի վաղ նախանշված ժամանակացույցի

ՊՄ-138-ը, որը սիրիական Տարտուս նավահանգստում իրականացնում էր ռուսական ՌԾՈւ-ի նյութական-տեխնիկական ապահովման կենտրոնի գործառույթ, Սևաստոպոլ կվերադառնա համաձայն ժամանակացույցի` սեպտեմբերի վերջին, «Ինտերֆաքսին» են հաղորդել ՌԴ Սևծովյան նավատորմի շտաբում:

Ըստ առկա տեղեկությունների դրան փոխարինելու կգա մեկ այլ նավ:

Շտաբում տեղեկացրել են նաև, որ Տարտուսում իրավիճակը կայուն և հանգիստ է: