22 օգոստոսի 2012 - 16:23 AMT
Անցած օրվա ընթացքում Սիրիայում տեղի ունեցած բախումներում մահացել են ավելի քան 200 մարդ

Նախորդ օրվա ընթացքում սիրիական բանակի և ընդդիմության ուժերի միջև բախումների արդյունքում մահացել են ավելի քան 200 հոգի: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Տեղեկատվության համաձայն, մայրաքաղաքի Մուադդամիե շրջանում մահացել են 86 հոգի, որտեղ բանակը հատուկ գործողություն է անցկացրել ապստամբների դեմ:

Հաղորդվում է նաև երեք արտասահմանյան քաղաքացիների մահվան մասին, սակայն առավել ստույգ տվյալներ չեն բերվում: