22 օգոստոսի 2012 - 17:55 AMT
Եգիպտոսն ԱՄՀ-ից 4,8 մլրդ դոլար է խնդրել ներդրումային գրավչությունը վերականգնելու համար

Եգիպտոսը պաշտոնապես խնդրել է ԱՄՀ-ից 4,8 մլրդ դոլարի վարկ, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ի սկզբանե Եգիպտոսը խնդրել է 3,2 մլրդ դոլար, սակայն բանակցությունների մի քանի փուլերի արդյունքում միջոցներ հատկացնելու մասին պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Անցած ամիսներին երկրի ֆինանսական խնդիրները միայն խորացել են քաղաքական անկայունության ֆոնին: