11 մարտի 2003 - 17:55 AMT
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼՈւ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Ռոբերտ Քոչարյանին ուղերձ է հղել, որում Հայաստանի նախագահին շնորհավորել է ընտրություններում հաղթանակելու առիթով: Ինչպես այսօր «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել են Հայաստանի նախագահի մամլո ծառայությունից, Ժակ Շիրակի ուղերձում մասնավորապես նշված է. «Հարգարժան պարոն նախագահ, հարգելի ընկեր, իմ եւ Ֆրանսիայի ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ցանկանում եմ հաջողություններ Ձեր բարձր առաքելության իրականացման մեջ»: