Հնդկաստանի խորհրդարանում սկանդալի պատճառով 2-րդ օրն է լսումները խափանվում են, հաղորդում է ВВС-ն:
Պատճառն ընդդիմադիր ուժերի պահանջն է, որպեսզի երկրի վարչապետ Մանմոհան Սինգհան հրաժարական տա: Ընդդիմադիրները նրան մեղադրում են կաշառակերության մեջ:
Ըստ աուդիտորական զեկույցի, 2004-2009թթ հնդկական ածխահանքերը ցածր գներով վաճառվել են մասնավոր ընկերություններին` առանց աճուրդի անցկացման, ինչի արդյունքում երկիրը բազմամիլիարդանոց կորուստներ է կրել:
Կառավարությունն իր հերթին բոլոր մեղադրանքները հերքում է: