7 փետրվարի 2005 - 18:30 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԵՎ ԹՈՒՐՔ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի արխիվները բաց են բոլոր հետազոտողների համար, թեեւ մինչ օրս ոչ մի թուրք գիտնական չի դիմել այնտեղից օգտվելու խնդրանքով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գծով Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արսեն Ավագյանը` ի պատասխան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարության, թե հայկական արխիվները փակ են: Նրա խոսքերով, 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը առնչվող փաստաթղթերը պահվում են Երեւանի Կենտրոնական պատմական արխիվում եւ Քաղաքական կուսակցությունների արխիվում, որոնք բաց են ամբողջ աշխարհի, այդ թվում եւ թուրք հետազոտողների համար: