22 օգոստոսի 2012 - 21:40 AMT
Կահիրեում ԳՖՀ դեսպանատան վրա ռումբեր են նետվել. պատճառը Մուհհամեդ մարգարեի ծաղրանկարները թույլ տալն է

Եգիպտոսի օրենքի պահապանները չորեքշաբթի օրը ձերբակալել են մի տղամարդու, ով Կահիրեում Գերմանիայի դեսպանատան տարածք է նետել 4 ինքնաշեն պայթուցիկ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

ԳՖՀ դեսպանատան ներկայացուցիչը հաղորդել է, որ եգիպտացին նման քայլի է գնացել` տեղական թերթերից մեկում կարդալով մի հոդված այն մասին, որ Գերմանիայում ակտիվիստները մզկիթի դեմ ցույց են անցկացրել` օգտագործելով Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները:

Ըստ դեսպանատան աշխատակցուհու, եգիպտացին ձեռքում պահել է խաղալիք ատրճանակ. նա իր հետ տարել էր նաև իրեն վիրավորած նորությունը պարունակող պարբերականը: