7 փետրվարի 2005 - 20:28 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՀԱՐՑԸ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՆԻՍՏՈՒՄ
Ադրբեջանցի խորհրդարանականները մտադիր են բարձրացնել Հայաստանի «օկուպացիոն քաղաքականության» հարցը ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի (ԽՎ) ձմեռային նիստում, որը տեղի կունենա փետրվարի 23-24 Վիենայում: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, պատգամավոր Սատտար Սաֆարովը: Ադրբեջանցի պատգամավորները մտադիր են հանդես գալ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար կոմիտեների նիստերում «Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի գրվման կապակցությամբ, որի արդյունքում շուրջ 1 մլն փախստականներ հայտնվել են ցավալի կացության մեջ»: «Ի տարբերություն Եվրոպայի Խորհրդի, ԵԱՀԿ-ում որոշումները ընդունվում են կոնսենսուսի հիման վրա, սակայն չնայած դրան ադրբեջանցի խորհրդարանականները կանեն հնարավորը աշխարհի տերություններին Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը հասցնելու համար»,-ասել է Ս.Սաֆարովը: