7 փետրվարի 2005 - 21:10 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՈԼՅԱՏԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է «ԱՐՄԵՆԻԱ-ԼԱԴԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՌԱՖԱՅԵԼ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԸ
Ռուսաստանի Տոլյատի քաղաքում սպանվել Է «Արմենիա-Լադա» ընկերության նախագահ Ռաֆայել Շահմուրադյանը: Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարվա մայիսի 24-ի գիշերը Շահմուրադյանի նկատմամբ Երեւանում մահափորձ Էր կատարվել: Նրա վրա կրակել Էին «Նիվա» մակնիշի ավտոմեքենայից: Այն ժամանակ, հրաշքով ողջ մնացած Ռաֆայել Շահմուրադյանը հայտարարել էր, թե լուրջ կասկածներ ունի, որ մահափորձի ետեւում կանգնած է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար, «Արմենիա-Լադա» ընկերության բաժնետեր Անդրանիկ Մանուկյանը: