7 փետրվարի 2005 - 22:16 AMT
ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍ. ՄԵՆՔ ՀՈՒՍՈՎ ԵՆՔ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԿԳՏՆԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒՂԻՆԵՐ
ԱՄՆ հուսով է, որ Հայաստանն ու Թուրքիան կգտնեն հարաբերություններ հաստատելու ուղիներ: Այդ մասին թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն գիտակցում է երկու երկրների միջեւ առկա ծանր պատմական գործոնը: «Սակայն մենք հուսով ենք, որ ելնելով ժողովրդավարական եւ տնտեսական զարգացումից եւ կայունության հաստատման անհրաժեշտությունից, երկու երկրները կկարողանան հաղթահարել խոչընդոտները»,-հայտարարել է նա: Խոսելով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարի մասին` Կոնդոլիզա Ռայսը նշել է, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս ԵՄ-ին պաշտոնական Անկարայի անդամակցության օգտին: