25 օգոստոսի 2012 - 10:39 AMT
«Հայկական ժամանակ». Լուրեր կան, որ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը պատրաստվում է թոշակի անցնել

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ընդդիմադիր հանրահավաքների ու բողոքի ակցիաների հայտնի «ցրող», ակտիվ քաղաքացիների, ինչպես նաև իր ենթակա ոստիկանների նկատմամբ դաժան վերաբերմունքով հայտնի Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը` Բազազը, օրերս մերձավորների շրջապատում ասել էր, որ առաջիկայում թոշակի է անցնելու:

Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը մեկնաբանություն խնդրեց Մելքոնյանից, որն էլ հերքեց այդ տեղեկությունը. «Դա ես չեմ որոշում, դա կորոշի նախարարությունը»: Հարցին` հնարավո՞ր է, որ առաջիկայում իր նշած նախարարությունն իրեն թոշակի ուղարկելու որոշում կայացնի, Մելքոնյանը պատասխանեց. «Գուցե առաջ եմ գնում, ինչի՞ եմ թոշակի գնում, կարող ա` ավելի բարձր պաշտոնի եմ գնում»:

Իսկ պատրաստվո՞ւմ է փակել իր ֆեյսբուքյան էջը` հարցին էլ պատասխանեց. «Ա’յ էս պահին փոշմանեցի, կարող ա չփակեմ: