ՀՀ սփյուռքի նախարարությունը հոկտեմբերի 4-6-ը կազմակերպում է «Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը:
Ինչպես հայտնում է ՀՀ սփյուքի նախարարության լրատվական ծառայությունը, համաժողովին կարող են մասնակցել Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների ղեկավարներ, ներկայացուցիչներ, օտար ԶԼՄ-ում աշխատող հայ լրագրողներ:
Համաժողովի օրերին նախատեսվում է մասնակիցների հանդիպումներ ՀՀ պետական այրերի, անվանի մարդկանց և հանրության հետ, ինչպես նաև շրջայցեր Հայաստանի պատմամշակութային վայրեր, մշակութային օջախներ:
Համաժողովի ընթացքում կկայանա ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կազմակերպած «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» Սփյուռքի լրատվամիջոցների մրցանակաբաշխությունը: