12 փետրվարի 2005 - 18:00 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔ ՉԻ ԼԻՆԻ
Հայաստանի նոր Սահմանադրության մեջ չի լինի երկքաղաքացիությունը արգելող կետ: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը: Հանձնաժողովի նախագահը ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումների նախագծում ֆիկսվում է, որ երկքաղաքացիության հարցերը կարգավորվում են հատուկ օրենքով: Նշենք, որ սահմանադրկան բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեն Հայաստանում նախատեսվում է անցկացնել 2005 թվականի ամռան սկզբին: