29 օգոստոսի 2012 - 09:29 AMT
«Հայացք». Սեպտեմբերի կեսերից Հայաստանում սննդամթերքի խայտառակ թանկացումներ են սկսվելու

Թերթը գրում է, որ սեպտեմբերի կեսերից Հայաստանում սննդամթերքի խայտառակ թանկացումներ են սկսվելու: «Մինչ խորհրդարանական ընտրությունները երկրի կառավարությունն ամեն ինչ արեց՝թանկացումները կանխելու համար: Սակայն սեպտեմբերի կեսերից այլևս անհնար է լինելու «արհեստական միջամտությունը»: Բացի բանջարեղենից, մնացած ողջ սննդամթերքը խիստ թանկանալու է: Այդ պատճառով է նաև, որ գյուղնախարարությունը շուկաներ է բացում մայրաքաղաքում՝ցույց տալու համար, թե տեսեք, բանջարեղենը չի թանկանալու: Իրականում սա մարդկանց ուշադրությունը շեղելու միտում ունի: Երբ թանկացումներն սկսվեն, ո՞վ է ոգևորվելու բանջարեղենի էժան գներով»,-եզրափակում է թերթը: