29 օգոստոսի 2012 - 12:27 AMT
Վրաստանի ՆԳՆ-ն հատուկ գործողություն է անցկացնում Ռուսաստանի հետ սահմանի մոտ

Վրաստանի ՆԳՆը հատուկ գործողություն է անցկացնում Ռուսաստանի հետ սահմանին: Երկրի Թելավիի շրջանում նկատվել է զինված մարդկանց խումբ, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Ներկա պահին ոստիկանության աշխատողները մի խումբ են հետապնդում, որի հայտնվելն արձանագրվել է ռուս-վրացական սահմանի դաղստանական հատվածում: Հաստատվում է, որ կիրճը, որտեղ թաքնվել են անհայտ անձինք, արդեն շրջապատման մեջ է:

Վրացական ԶԼՄ-ները հաստատում են, որ զինված խմբին նկատել են տեղի երիտասարդներին որոնելու ժամանակ, ովքեր գնացել էին անտառ և կորել: Արդյունքում նրանց հետ ամեն ինչ կարգին է եղել, սակայն նրանց գտնելուց հետո ուղարկել են ոստիկանության տեղի բաժանմունք հարցաքննության: