29 օգոստոսի 2012 - 16:02 AMT
Վաղը Կենտրոն համայնքի որոշ հատվածներում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, վաղը ժամը 10.00-ից - 22.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Ամիրյան, Զաքյան, Վ.Սարգսյան, Դեղատան, Մայիսյան փողոցների, Մաշտոցի պ. 5-20,Խորենացու փ. 1-29,Բուզանդի փ. 1-72, Ե.Կողբացու փ. 42, 67, 83, Թումանյան փ. 25, 27, Պուշկինի փ. 40, Հին Երևանցու փ. 47/1 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: