
Մոլդավիայի կառավարությունը հաստատել է ԱՊՀ-ում ազատ Առևտրի գոտու նոր պայմանագրի վավերացման մասին օրենքը, որը ստորագրվել է 2011թ հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:
Մոլդավիայի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Վալերի Լազէրը նշել է, որ նոր պայմանագիրը շատ կարևոր է Մոլդավիայի համար, քանի որ ապահովում է ԱՊՀ երկրների հետ առևտրի համար ավելի կայուն և ժամանակակից օրենսդիր բազա:
Մոլդավական կառավարության կողմից հաստատված ԱՊՀ-ում ազատ Առևտրային գոտու պայմանագրի վավերացման մասին օրենքն ընդունվելու է Մոլդավիայի խորհրդարանի կողմից: