Այսօր Թեհրանում բացվում է Չմիավորված երկրների շարժման գագաթաժողովը: Երկու օրերի ընթացքում Թեհրանը կընդունի չմիացած պետությունների 16-րդ հանդիպման առաջնորդներին:
Դրան կմասնակցեն 24 նախագահներ, երեք թագավորներ և շուրջ 80 վարչապետներ ու նախարարներ: Գագաթնաժողովի առանցքային թեմաները կդառնան իրանական միջուկային ծրագիրը և Սիրիայում հակամարտության կարգավորումը: Բացի դրանից, պլանավորվում է քննարկել հարցեր` կապված մարդու իրավունքներին հետևելու հետ, իրաքյան, պաղեստինական, աֆղանական խնդիրները, ինչպես նաև Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի սոցիալական և տնտեսական զարգացման արդի ասպեկտները:
Նախապատրաստական հանդիպումների ընթացքում Թեհրանը հանդես է եկել Սիրիայի հարցով կոնտակտային խումբ ստեղծելու նախաձեռնությամբ, որի մեջ, նրա ներկայացուցիչներից բացի, պետք է ընդգրկվեն Վելեսուելան և Եգիպտոսը: Այս կառույցի խնդիրը կլինի Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև կապերի հաստատումը և ստեղծված իրավիճակից դուրս գալու միասնական որոշման մշակումը:
Ինչպես նշել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, այս խնդիրը պետք է կարգավորել «բացառապես խաղաղ ճանապարհով»:
Դրա հետ կապված ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ով ժամանել է Թեհրան ՉՇ գագաթնաժողովին մասնակցելու համար, նշել է սիրիական հակամարտության լուծման մեջ Թեհրանի մասնակցության անհրաժեշտությունը: «Ես այստեղ եմ, որպեսզի ասեմ իրանական իշխանություններին, որ դուք կարող եք դրական և չափազանց կարևոր դեր խաղալ միջազգային հասարակությունում և Մերձավոր Արևեքում առկա խնդիրների կարգավորման, և առաջին հերթին, Սիրիայում հակամարտության կարգավորման մեջ», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Հանդիպման նախաշեմին Ահմադինեժադը թույլ է տվել բարձրաստիճան հյուրերին այցելել երկրի միջուկային օբյեկտներ, «եթե նրանց մոտ այդպիսի ցանկություն ծագի»: