30 օգոստոսի 2012 - 11:12 AMT
Դոլարը թանկացել է եվրոյի նկատմամբ ԱՄՆ ՀՆԱ վիճակագրության ֆոնին

Դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ թանկացել է չորեքշաբթի օրվա վաճառքի վերջում ԱՄՆ ՀՆԱ դինամիկայի գնահատականի հրապարակման ֆոնին:

Վաճառքի վերջում դոլարն ամրապնդվել է եվրոյի նկատմամբ` մեկ եվրոյի համար 1.2530 դոլար երեքշաբթի օրվա մեկ եվրոյի դիմաց 1.2562 դոլարի փոխարեն:

ԱՄՆ առևտրի նախարարության տնտեսական վերլուծության բյուրոն նախօրեին հաղորդել է, որ ապրիլ-հունիսին երկրի ՀՆԱ-ն աճել է 1.7 տոկոսով առաջին եռամսյակում 2 տոկոս աճից հետո: