Երևանի պետական համալսարանն այս տարի ընդունել է 3609 ուսանող 19 ֆակուլտենների 60 մասնագիտություններով:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը` նշելով, որ երկու տարի առաջվա համեմատ ԵՊՀ դիմորդների թիվն աճել է 12.5 տոկոսով. « Եթե 2 տարի առաջ ԵՊՀ-ն ունեցել է 4800 դիմորդ, ապա այս տարի այդ թիվը 5400 է »:
Մարկոսյանը նշեց, որ ԵՊՀ-ում սովորում են 600-700 օտարերկրացիներ. «Իրականում պահանջարկը ԵՊՀ-ում սովորելու արտասահմանից շատ ավելի մեծ է, սակայն համալսարանն ունի հանրակացարանի խնդիր, որի պատճառով էլ շատերը չեն գալիս » :