Խոշոր տրանսպորտային պատահար է տեղի ունեցել Լոս Անջելեսում՝ 100-ամյա տարեց տղամարդը 11 մարդու է վրաերթի ենթարկել: Ինչպես հայտնում է Associated Press-ը, տեղական մարմինների վրա հղումով, տուժածների թվում կան նաև երեխաներ: Ինքը վարորդը պատահարի արդյունքում չի տուժել:
ԱԻ տեղի է ունեցել քաղաքի հարավում՝ ավտոմեքենան մայթի վրա է բարձրացել դպրոցի շենքի մոտ: Արդյունքում տուժել է 9 երեխա և 3 մեծահասակ: Նրանցից չորսի վիճակը կրիտիկական է: «Կարծում եմ, որ արգելակներն են խափանվել: Շատ ափսոս»,-պատմել է վարորդը, այժմ նրան հարցաքննում են ոստիկանության աշխատակիցները: