2015թ. լույս կտեսնի Արևմտյան Հայաստանի 70 գավառների պատմությունը 36 հատորներով: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության երևանյան գրասենյակի տնօրեն Սամվել Կարապետյանը, հատորաշարը կնվիրվի Հայոց ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարելիցին: «Հատորները կամփոփեն տասնամյակների ընթացքում կատարված ուսումնասիրությունները, մենք նյութերի հսկայական արխիվ ենք կուտակել այս նպատակով: 300 հազարից ավելի լուսանկարներ ունենք, մեր տրամադրության տակ է նաև Թիերի ամուսինների արխիվը, ինչպես նաև այլ հեղինակների ուսումնասիրություններ»,- նշեց նա` հավելելով, որ հատորները կընդգրկվեն ավելի քան 7000 գյուղերի պատմությունը:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը հրատարակության է պատրաստում նաև Արցախի բնակավայրերի պատմությունն ու նյութական մշակույթի հուշարձանները ներկայացնող բազմահատորյակը: