30 օգոստոսի 2012 - 17:00 AMT
Վրաստանի ՆԳՆ-ն հիմնականում ավարտել է դիվերսանտների վնասազերծումը ՌԴ հետ սահմանին

Վրաստանի Թելավիի շրջանի Լոպոտա կիրճում, որը սահմանակից է Ռուսաստանին, ավարտվել է Դաղստանից Վրաստանի տարածք ներթափանցած դիվերսանտների վնասազերծման գործողության հիմնական փուլը: Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, այդ մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շոթա Խիզանիշվիլին:

Ըստ փոխնախարարի, փոխհրաձգության արդյունքում 11 դիվերսանտ սպանվել է, մյուսները, հավանաբար, թաքնվում են կիրճում: Ընդամենը խումբը կազմված էր 20 գրոհայիններից: Զոհվածների մի մասը ՌԴ քաղաքացիներ են, Հյուսիսային Կովկասից: Ըստ փոխնախարարի, նրանք կհուղարկավորվեն ըստ իրենց կրոնական ավանդույթների:

Ինչպես հավաստիացրել է Խիզանիշվիլին, այժմ Ռուսաստանին սահմանակից Վրաստանի շրջանների բնակիչներին վտանգ չի սպառնում: Պատանդների ազատման հատուկ գործողությունը սկսվել էր Լոպոտա կիրճում օգոստոսի լույս 29-ի գիշերը: Հատուկ գործողության ժամանակ զոհվել է 2 վրացի հատուկջոկատային և ՊՆ բժիշկը, 5 ուժայիններ վիրավորվել են: