30 օգոստոսի 2012 - 19:44 AMT
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 13 մարդու, ովքեր կասկածվում են «Ալ-Քաիդայի» հետ կապերի մեջ

Թուրքիայի ոստիկանությունը երկրի հյուսիս-արևմուտքում ձերբակալել է 13 մարդու, ովքեր կասկածվում են «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի հետ կապի մեջ: Ինչպես հաղորդում է Ֆրանս Պրեսսը, հղելով նահանգապետ Էրկան Տոպակային, բոլոր կասկածյալները ձերբակալվել են հատուկ օպերացիայի շրջանակներում, որն իրականացվել է Կարամյուրսել քաղաքում:

Տոպական հայտարարել է, որ ձերբակալվածները ծրագրում էին իրականացնել մի շարք ահաբեկչություններ` երկրում դեռևս չհաստատված օբյեկտներում:

Նա հավելել է նաև, որ ոստիկանությունը որոնում է ևս 4 կասկածյալների: