31 օգոստոսի 2012 - 17:12 AMT
Չինաստանում գազի պայթյունի արդյունքում հանքահորում զոհվել է ավելի քան 40 մարդ

Սիչուան նահանգում հանքահորում գազի պայթյունի արդյունքում զոհվել է 41 մարդ: Նման տվյալներ են հաղորդում Չինաստանի իշխանությունները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ավելի վաղ հաղորդվում էր 37 զոհերի մասին:

Անհայտ կորած ևս 5 հանքափորների որոնումները շարունակվում են: Հանքավայրում պայթյունի պահին, ընդհանուր առմամբ, եղել է 150 մարդ: Ծանրության տարբեր մակարդակի վերքերով հիվանդանող է տեղափոխվել մոտ 100 մարդ: