Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի մասին լուրի և լուսանկարի տակ ադրբեջանցիները մի շարք հիացական և տոնական մեկանաբանություններ են գրել:
Դրանց շարքում կար նաև հետևյալ արտահայտությունը. «Տեսաք, որ փողով կարողացանք գնել սաֆարովին, կարող ենք Ղարաբաղն էլ գնել»:
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր հրամանագրով ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին»:
«Ղեկավարվելով Ադրբեջանի Սահմանադրության 109-րդ հոդվածի 22-րդ մասով պետության ղեկավարը օգոստոսի 31-ին հրամանագիր է ստորագրել Բուդապեշտի քաղաքային դատարանի կողմից 2006թ. ապրիլի 13-ին ցմահ բանտարկության դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Ռամիլ Սահիբ օղլու Սաֆարովին ներում շնորհելու մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ռ.Սաֆարովը էքստրադիցիայի է ենթարկվել Հունգարիայից, որտեղ կրում էր ցմահ բանտարկությունը: Որպես ապացույց բերվում է Սաֆարովի լուսանկարը Բաքվում: