Սիրիացի ապստամբները օգոստոսի 31-ին հայտարարել են լայնածավալ օպերացիա սկսելու մասին, որն ուղղված է Հալեպի մերձակայքում տեղակայված կառավարական ուժերի դիրքերն ու օբյեկտները գրավելուն, հաղորդում է Lenta.ru-ն:
Ընդդիմադիրների հրամանատարության ներկայացուցիչների խոսքով, հարձակումն իրականացնում են «Ազատ սիրիացիների բրիգադը»:
Օգոստոսի 31-ի վաղ առավոտյան նրանք գրոհել են Հալեպի օդանավակայանի և մի շարք ռազմական բազաների վրա: Օպերացիայի արդյունքների մասին առայժմ հավաստի տեղեկություններ չկան: