17 փետրվարի 2005 - 17:19 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ ՄՂՎԵԼ Է ԵՏԻՆ ՊԼԱՆ` ՆՐԱ ՇՈՒՐՋ ԿՈՂՄԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ «ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ» ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության բարդագույն խնդիրը մղվել է ետին պլան` նրա շուրջ կողմերի քաղաքական քարոզչական «սուսերամարտի» արդյունքում: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ նախկին ռուսաստանցի համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովի «Բերկրանք քարոզչությունից թե լուրջ բանակցություննե՞ր» հոդվածում: Ինչպես նշում է Վ.Կազիմիրովը, Բաքուն ձգտում է ուշադրությունը շեղել հակամարտության բուն խնդրից, նրա դրդապատճառից` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից զինված հակամարտության ծանր հետեւանքներից մեկի` «Ադրբեջանի մի շարք շրջանների գրավման» վրա: Աշխարհում, նույնիսկ Եվրոպայում, քչերը գիտեն, թե ինչպես է զարգացել ղարաբաղյան հակամարտությունը, ով էր փորձում լուծել այն ուժով եւ մի տարի չէ, որ համառում էր այդ հարցում, ինչը, «գրավումից» բացի հանգեցրեց հազարավոր նոր զոհերի, մեծ ավերածությունների եւ բնակիչների զանգվածային արտագաղթի: Հայերը, այն ժամանակ հասնելով ռազմական հաջողությունների, չափից դուրս հանգստացան, նույնիսկ թերագնահատեցին այդ քայլերը, նշվում է հոդվածում: Այնուամենայնիվ, այժմ Երեւանը, պահանջելով վերադարձնել ԼՂ բանակցային գործընթաց, ստիպեց Բաքվին ետ կանգնել ՄԱԿ-ում իր նախաձեռնությունից եւ բավարարվել ԵԱՀԿ փաստահավաք առաքելությամբ «գրավյալ տարածքներում»: Այդ ստուգման արդյունքները ուսումնասիրվում են ԵԱՀԿ կառույցներում: Իսկ Սթրասբուրգում հունվարի 25-ին ԵԽԽՎ-ն, հիմնվելով բրիտանացիներ Թերի Դեւիսի եւ Դեվիդ Աթկինսոնի զեկույցների վրա, բանաձեւ եւ հանձնարարականներ է ընդունել ԼՂ վերաբերյալ, որոնք ցնծություն են առաջացրել Բաքվում եւ շփոթմունք Երեւանում, որոնք գերաճել են ներքին հակասությունների: Հանկարծ հայտնաբերել են «օկուպացիա եւ վաղուց աղետալի վիճակում գտնվող վերաբնակների», իսկ թե ինչպես է այդ ամենն առաջացել, ով է մեղավոր` չեն ցանկանում հասկանալ: Հավանական է, ԵԽԽՎ-ում չգիտեն, ով է ժառանգաբար շարունակում շեշտը դնել ուժի վրա, ամեն կերպ խախտելով Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունը հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ: ԵԽԽՎ մասնակիցները չգիտեն նաեւ, որ մի շարք դրույթների առնչությամբ հակասության մեջ են մտել ՄԱԿ-ի ԱԽ-ի, Ղարաբաղում կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ-ի հետ: Մինսկի խմբի համանախագահները, ինչպես եւ այդ կազմակերպությունները, երբեք չեն մերժել ԼՂ-ին հակամարտության կողմի կագավիճակի հարցում` դա արել են միայն Ադրբեջանն ու Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունը: Բայց հիմա նրանց է միացել ԵԽԽՎ-ն: ԵԽԽՎ-ի կոչը ուղղված Բաքվին ԼՂ ներկայացուցիչների հետ շփումներ հաստատելու վերաբերյալ ձեւակերպված է սիրողական մակարդակով` միայն նրա կարգավիճակի քննարկման համար: Հասկանալի է, որ Ղարաբաղի թեման չափազանց զգայական է եւ հայերի, եւ ադրբեջանցիների համար` ոչ մեկի հետ չի կարելի վիճել: «Բայց միթե Ռուսաստանին, որն այնքան մեծ դեր է խաղացել արյունահեղությունը դադարեցնելու գործում, վայել է «ջայլամի» դիրքորոշումը: Չէ որ կա առանցք, որին հետեւելը շահավետ է` դա ճշմարտությունն է: Թող հակաճառեն. ոչ միայն Ռուսաստանին, այլ նաեւ ճշմարտությանը` նրանք, որվքեր դեմ են դրան: Դիվանագիտության մեջ վատ չէր լինի կիրառել նոր գաղտնի զենք` անկեղծությունը»,-նշում է Վլադիմիր Կազիմիրովը: «Այժմ նորությունների ենք սպասում ԵԱՀԿ առաքելությունից, որը դիտարկումներ էր կատարում Ադրբեջանի գրավյալ տարածքներում: Ինչպես քարոզչությունը խանգարում է իրական քաղաքականությանը, այնպես էլ կրքերը առաքելության զեկույցի շուրջ կարող են բարդեցնել մարտի 2-ին Պրահայում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Թեւ, թվում էր, թե պետք է պահպանել նման հանդիպումները, որտեղ կարող է ինչ-որ բան համաձայնեցվել: Եվ գուցե հնարավոր կլիներ կամուրջ գցել պարբերական խորհրդատվություններից դեպի իրական ինտենսիվ բանակացային գործընթաց: Իսկ տրվել դատարկ բառային մարտերի, որտեղ էյֆորիան փոխարինվում է հուսահատությամբ, կարելի է եւ ավելի ուշ` միայն թե վնաս չհասցվի լուրջ բանակցություններին»,-ավում է հոդվածում: