1 սեպտեմբերի 2012 - 18:42 AMT
ԱՄՆ-ն սահամանափակում է Իսրայելի Պաշտպանության բանակի հետ համատեղ ռազմական վարժանքներում իր զինծառայողների քանակը

ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել էապես սահմանափակել Իսրայելի Պաշտպանության բանակի հետ համատեղ ռազմական վարժանքների ընթացքում իր զինծառայողների թվաքանակը, հաղորդում է MIGNews-ը` հղելով Times ամսագրին:

«Austere Challenge - 12» կոչումը ստացած զորավարժություններին պետք է մասնակցեր ԱՄՆ բանակի 5000 զինծառայող: Այժմ զորավարժություններին, հնարավոր է, մասնակցեն 1200 զինծառայողներ:

Ըստ պաշտոնական տարբերակի, կրճատումները կապված են բյուջետային միջոցների սուղության հետ: Սակայն, Իսրայելում ենթադրում են, որ պատճառը իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ և Իսրայելի տարաձայնություններն են: