1 սեպտեմբերի 2012 - 17:11 AMT
Լարիսա Ալավերդյան. Ռամիլ Սաֆարովի արտահանձնմամբ Հունգարիան վիրավորանք է հասցրել Հայաստանին

Հայ սպայի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնմամբ Հունգարիան վիրավորանք է հասցրել Հայաստանին. վերջինս, ժամանելով Ադրբեջան, անմիջապես ներման է արժանացել երկրի նախագահի կողմից: Այս մասին Երևանում կայացած մամուլի սաուլիսի ժամանակ հայտարարել է «Ընդդեմ իրավական կամայակատարությունների» ՀԿ գործադիր տնօրեն, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: «Ցավում եմ, որ այնպիսի երկիրը, ինչպիսին Հունգարիան է, որը ԵՄ կողմից մինչ օրս եվրաինտեգրման ճանապարհին կամուրջ էր համարվում այնպիսի երկրների միջև, ինչպիսին ենք մենք, նման քայլի է դիմել»,-հայտարարել է նա:

Օգոստոսի 31-ին Հունգարիան հայտարարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան, ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահնձնելու մասին: Ադրբեջան ժամանելուց հետո Սաֆարովն անմիջապես ներման է արժանացել երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից: Հունգարական իշխանությունների որոշումից հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է , որ Հայաստանը խզում է Հունգարիայի հետ դիվանագիտական և բոլոր պաշտոնական հարաբերությունները: