17 փետրվարի 2005 - 18:29 AMT
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԱՐԴԱՐԱՑԻ ԼՈՒԾՄԱՆԸ
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` հանդես գալով Ռուսաստանում Ադրբեջանի տարվա բացմանը նվիրված արարողության ժամանակ: ՌԴ ղեկավարը հատուկ նշել է, որ համագործակցությունը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածաշրջանային կայունության կարեւոր գործոն է: Նրա խոսքերով, ներկայումս ռուս-ադրբեջանական քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունները հետեւողական եւ ակտիվ զարգացում են ապրում: