17 փետրվարի 2005 - 20:55 AMT
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԹՈՒՐՔ ԳՐՈՂԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թուրք գրող Օրխան Պամուկը հայտարարել է այն մասին, որ անցյալ դարի սկզբին օսմանյան իշխանությունները բնաջնջել են ավելի քան մեկ միլիոն հայ եւ 30 հազար քուրդ: Այդ հայտարարությունը ծայրահեղ դժգոհություն է առաջացրել Թուրքիայում: Այդ առնչությամբ «Ուլքու Օջախ» կազմակերպությունն իր կայքում տեղադրել է դիմում, որում պահանջել է Պամուկից ներողություն խնդրել թուրք ժողովրդից: Եթե թուրք իշխանությունները պատասխանատվության չենթարկեն Պամուկին, ապա նման մարդիկ «կզգան մե'ր ցասումը եւ կդադարեն ատելություն սերմանել Թուրքիայի եւ թուրք ժողովրդի նկատմամբ», ասվում է դիմումում: Պամուկին դատապարտել են նաեւ մի քանի թուրք գրողներ եւ ԶԼՄ-ներ: «Վաթան» թերթը կտրուկ քննադատության է ենթարկել Օրխան Պամուկին եւ Թաներ Ակչամին` անվանելով նրանց օպորտունիստներ, որոնց միակ ցանկությունն է` վաճառել իրենց ստերով լի գրքերը»: