Այսօրվանից «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցնում է իրականացվող չվերթները դեպի Հալեպ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան: Նա հստակեցրեց, որ նման որոշում է կայացվել` հաշվի առնելով սիրիական Ազատ բանակի սպառնալիքները:
«Այս կերպ առաջին հերթին ապահովվում է ուղևորների անվտանգությունը»,- հստակեցրեց Նանա Ավետիսովան:
Նախորդ շաբաթ սիրիական Ազատ բանակի առաջնորդները ավիաընկերություններին զգուշացրել էին Հալեպ և Դամասկոս թռիչքները դադարեցնելու մասին, քանի որ օդանավակայանները կարող են հարձակման ենթարկվել: