18 փետրվարի 2005 - 17:06 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԳԵՐԻ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ ՍԱՀՄԱՆԸ ԽԱԽՏԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ
Լեռնային Ղարաբաղի հինգերորդ պաշտպանական տարածքի զինծառայողները փետրվարի 15-ին տեղի ժամանակով մոտ 17:20-ին հայտնաբերել եւ գերի են վերցրել սահմանը անցած երեք ադրբեջանցի զինծառայողների, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Ըստ տեղեկատվության, ներկայումս գերիները հարցաքննվում են Լեռնային Ղարաբաղի հատուկ ծառայությունների կողմից, որոնք փորձում են պարզել, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները հայտնվել ԼՂՀ տարածքում, պատհական է դա եղել, թե ադրբեջանական կողմի հանձնարարությամբ: Ըստ ամենայնի, հանգամանքները պարզելուց հետո, ադրբեջանցի գերիները կփոխանակվեն: