
ԱՄՆ իշխանությունները հայտարարել են այն մասին, որ Իսրաեյլը աջակցություն չի ստանա, եթե որոշում կայացնի հարձակում գործել Իրանի վրա: «Ռոսբալթը», հղելով «Եդիոտ Ահրոնոտ» պարբերականին, հաղորդում է, որ ամերիկացիները խոստանում են չմիջամտել այդ հարցին, եթե Իրանը չհամարձակվի հակահարված տալ և «սպառնալ տարածաշրջանում ԱՄՆ շահերին»:
Վաշինգտոնը նախազգուշացրել է իրանցիներին, որ իր շահերի թվում են ամերիկյան ռազմական օբյեկտները, ռազմանավերը և ինքնաթիռները:
ԱՄՆ-ն շարունակում է տնտեսական և դիվանագիտական ճնշում գործադրել Իրանի վրա` կապված վերջինիս միջուկային ծրագրի հետ: