18 փետրվարի 2005 - 18:35 AMT
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱՆ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցի ժամկետը հայտնի կդառնա մոտ ժամանակներս, Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Հուսով ենք, որ ամենամոտ ժամանակներս մենք կարող ենք Ռուսաստանի նախագահի այցելության որոշակի ժամկետներ առաջարկել մեր հայ բարեկամներին: Դա առնչվում է Վ.Պուտինի առաջիկա շաբաթների ժամանակացույցի համաձայնեցմանը», - նշել է Ս.Լավրովը: