3 սեպտեմբերի 2012 - 19:26 AMT
Հունգարացի. Սա մեր պատմության մեջ ամենամեծ ամոթն է

«Հայցում ենք հայ ժողովրդի ներողամտությունը: Հունգարացի դյուցազունների միաբանություն»: Ռամիլ Սաֆարովի ազատման հետ կապված վերջին դեպքերից հետո PanARMENIAN.Net-ում հունգարացիների կողմից նման մեկնաբանություններ կարելի է հաճախ հանդիպել: Առանձնացրել ենք դրանցից ամենահիշվողները.

«Հարգելի հայե՛ր, սա մեր պատմության մեջ ամենամեծ ամոթն է: Մենք շատ ցավում ենք: Դուք մեր խելագար վարչապետի հետ մի խնդիր ունեք, իսկ մենք ամեն օր հազարավորներն ենք ունենում: Նա քանդում է մեր երկիրը: Խնդրում ենք, մի ընդվզեք` բռնեք իրեն: Հունգարացիներ», - ասվում է դրանցից մեկում:

«Ամոթ Վիկտոր Օրբանին (Հունգարիայի վարչապետ – խմբ.): Հունգարացիների 90%-ը հայերի կողքին է», - եզրափակում է հունգարացիների թողած վերջին մեկնաբանությունը: