3 սեպտեմբերի 2012 - 22:01 AMT
Հունգարիայի դեպանատների մոտ անցկացվող ցույցերի թվին է միացել նաև Չեխիայի հայկական համայնքը

Շաբաթ օրը, սեպտեմբերի 8-ին ժամը 1300 Չեխիայի հայությունը բողոքի ցույց է անցկացնելու Պրահայում Հունգարիայի դեսպանատան մոտ` կապված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտանձնելու և երկրի նախագահի կողմից նրան ներում շնորհելու հետ: Ինչպես հաղորդում է Չեխիայի «Օրեր» հայկական ամսգիրը, ցույցը արտոնված է Պրահայի իշխանությունների կողմից։

Կոչում, մասնավորապես, ասվում է. «Բոլորիդ կոչ ենք անում մասնակցել ցույցին։ Մենք հունգարացիներին մեր բարեկամն ենք համարում, սակայն խստորեն դատապարտում ենք այդ անարդար որոշումը»:

2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ,Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին

Օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ ներման է արժանացել երկրի նախագահի հրամանով: