19 փետրվարի 2005 - 17:22 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՍՕՐ ԵՐԵԿՈՅԱՆ ԿՄԵԿՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր երեկոյան կմեկնի Հասարակածային Գվինեա, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը: Սպասվում է, որ Գվինեայում բանակցությունների հիմնական թեման կդառնա հայ օդաչուների ճակատագիրը, որոնք անցյալ տարի մարտի 8-ին ձերբակալվել են այդ երկրում պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով: Հասարակածային Գվինեայի դատարանը հայ օդաչուներին դատապարտել է 14-24 տարվա ազատազրկման: Փետրվարի 22-ին Վարդան Օսկանյանը կվերադառնա Երեւան: