4 սեպտեմբերի 2012 - 16:07 AMT
Թեհրան. Իրանական ՌԾՈւ-ն բավականին կմոտենա ԱՄՆ ափերին

ԻԻՀ ՌԾՈւ հրամանատար, փոխծովակալ Հաբիբուլլա Սայյարին հայտարարել է, որ իրանական բանակը 12 մղոն հեռավորությամբ կտեղակայվի ԱՄՆ ափերի մոտ: Նա ընդգծել է, որ Իրանի ՌԾՈւ-ն բազմակողմանիորեն հետախուզական աշխատանքներ է տանում Պարսից ծոցում` հետևելով այնտեղ ամերիկյան նավերի տեղափոխմանը, իսկ մի քանի տարի անց Իրանի ՌԾՈւ 12 մղոն հեռավորությամբ կմոտենա ԱՄՆ ափերին:

Անդրադառնալով Կասպից ծովում ներկայությանը, Սայարին նկատել է, որ Իրանի ՌԾՈւ այս շրջանում գործում են` ելնելով Կասպից ծովում ԻԻՀ 20-տոկոսանոց բաժնից, հաղորդում է «Իննովեշչանիեն»: